Մեր թիմը կիրականացնի ներկայացուցչություն նվիրվածությամբ: Կենտրոնանալով փորձի վրա՝ մենք լուծում ենք իրավական բարդությունները՝ ի պաշտպանություն Ձեր շահերի: Անկախ նրանից, անհրաժեշտ է պայմանագրային բանակցություններ թե վեճերի լուծում, մենք հավատարիմ ենք բարենպաստ արդյունքների հասնելուն:
Ոլորտի փորձառու մասնագետների թիմը պատրաստ է մատուցել անհրաժեշտ ծառայությունները և ապահովել աջակցություն՝ առաջնորդելով Ձեզ միգրացիոն գործընթացի յուրաքանչյուր քայլում:
Առաջնահերթություն տալով կորպորատիվ հարաբերությունների և ծառայությունների զարգացմանը՝ այս ոլորտում մեր աջակցությունը ներառում է, բայց չի սահմանափակվում տարբեր տեսակի առևտրային կազմակերպությունների գրանցմամբ և դրանց վերակազմակերպման, միաձուլման և բաժանման ընթացակարգերի կազմակերպմամբ: Մենք նաև իրականացնում ենք խորհրդատվություն կազմակերպությունների կորպորատիվ կառավարման, պայմանագրերի, ակտիվների գնահատման, ձեռքբերման և վաճառքի, լիցենզավորման, շահերի բախման, գնումների, ապահովագրության, հարկման, բաժնետոմսերի բաշխման, ներդրումների և բանակցությունների վերաբերյալ:
Վարչական իրավունքի մեր փորձը ուղղված է պետական գերատեսչությունների հետ փոխգործակցության յուրաքանչյուր քայլի իրավական ապահովումը: Այս ծառայությունը ներառում է գերատեսչությունների հետ նամակագրության վարում, դիմումների լրացում և մուտքագրում, լիցենզավորման գործընթացի կազմակերպում և այլն:
Ներգրավված լինելով զինվորական իրավունքի ոլորտում, ունենալով ոլորտի փորձառու մասնագետներ՝ մենք իրականացնում ենք խորհրդատվություն և ներկայացուցչություն՝ կապված զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, զինվորական ծառայության անցնելու և այլ իրավահարաբերությունների հետ։
Իրավաբանական թարգմանության մեջ բարձրակարգ մասնագետներ ու գիտելիքներ ունենալը թույլ է տալիս ավելի քան 10 տարի տրամադրել ճշգրիտ, հավատարմագրված լեզվով թարգմանչական ծառայություններ բազմաթիվ հաճախորդների:
Իրավաբանական թարգմանության մեջ բարձրակարգ մասնագետներ ու գիտելիքներ ունենալը թույլ է տալիս ավելի քան 10 տարի տրամադրել ճշգրիտ, հավատարմագրված լեզվով թարգմանչական ծառայություններ բազմաթիվ հաճախորդների: