Slider tile one
Slider tile one Lorem of ipsum dolor set

Մեր մասին

«Մենտիս Լեգալ®»-ը սկսել է իր գործունեությունը 2011 թվականից ծառայություններ մատուցելով իրավաբանական գործունեության մի շարք բնագավառներում:

Ընկերության «Տեսականից` գործնական» նշանաբանը բխում է մեր այն համոզմունքից, որ գրեթե բոլոր տեսական մտահաղացումները հնարավոր է ու պետք է իրականացնել:

Մեր առաքելությունն է հստակ և ճիշտ ժամանակին ծառայությունների մատուցումը` պատասխանատվության բարձր զգացողությամբ և հնարավորինս կարճ ժամկետներում:

Մեր տեսլականը կայանում է նրանում,որ յուրաքանչյուր օրենսդրություն համապատասխանում է մեր հաճախորդների շահերին, իսկ մեր միջոցով հնարավոր  կլինի գտնել կոնկրետ իրավիճակին համապատասխանող լուծում:

Մեր ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում Սահմանադրական, կորպորատիվ, ոչ առևտրային, մեդիա և զվարճանքի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, վարչական (կառավարական) իրավունքի ոլորտներում։ Առաջարկվող ծառայությունների շրջանակը ընգրկում  է նաև  օրենսդրական ակտերի մշակման, ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի, աշխատանքային վեճերի, հանքարդյունաբերության, պայմանագրերի, ռազմավարական վեճերի, անշարժ գույքի, հարկային և մաքսային իրավունքի, միջազգային առևտրային իրավունքի, համեմատական իրավունքի, ներկրման և արտահանման կանոնների, վարչական, քաղաքացիական և քրեական գործերի, իրավաբանական հետազոտությունների և իրավաբանական թարգմանությունների բնագավառներում:

Մեր իրավաբանները ծառայությունների մատուցման բազմաթիվ տարիների փորձ ունեն, նրանց կողմից ծառայություններ են մատուցվել միջազգային և  տեղական ընկերություններին, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին ու կառավարչական հիմնարկներին, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին:

Որպես հիմնական ուղղվածություն ունենալով կորպորատիվ իրավաբանական ծառայությունների մատուցումը առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին, մենք մշտական կապի մեջ ենք գտնվում օրենսդրական բնագավառում պետական քաղաքականությունը մշակող մասնագետների հետ, որպեսզի հստակ ու ճիշտ ժամանակին  մեր հաճախորդներին խորհրդատվական և իրավական այլ ծառայություններ մատուցենք: Մի շարք օրենսդրական նախագծեր և այլ իրավական ակտեր մշակվել են, իրենց մասնագիտական բնագավառում լայն ճանաչում ունեցող, մեր  թիմակիցների կողմից:

«Մենտիս Լեգալ®»-ի գործունեության աշխարհագրությունը չի սահմանափակվում ՀՀ տարածքով, քանի որ մեր հաճախորդներն առնչվում են մի շարք օտարերկրյա իրավահամակարգերի հետ, այդ թվում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, մի շարք Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների: Ելնելով նշվածից մենք մշտապես հետևում ենք այդ իրավահամակարգերում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններին: Այդ իսկ պատճառով, մեր բոլոր ծառայությունները տրամադրվում են երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն, ավելին «Գաուդեամուս» ՍՊԸ-ի հետ սերտ համագործակցութունը մեզ հնարավորություն է ընձեռում ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին անհրաժեշտ գրեթե բոլոր լեզուներով:

Առաջնորդվելով այն համոզմունքով, որ յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, մենք երբեք չենք օգտագործում կաղապարներ: Այսպիսով, առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մեր իրավաբանական արտադրանքի որակին, ինչը վստահորեն ապացուցվում է «Մենտիս Լեգալ»-ի կողմից կազմված յուրաքանչյուր փաստաթղթի խաչաձև ստուգման արդյունքում:

Գաղտնիությունը հանդիսանում է մեր աշխատանքի գլխավոր հիմնասյուներից մեկն, ուստի յուրաքանչյուր թիմակից մինչև  փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն ստանալը ստորագրում է չհրապարակման մասին պայմանագիր։

Մենք սիրով կբացահայտենք նոր հնարավորություններ` օժանդակելով հաղթահարելու ձեր իրավաբանական խնդիրները: