Mentis Legal®-ում մենք ունենք կարողություն, միտում և հավակնություն՝ դառնալու ամենաարագ զարգացող իրավաբանական ընկերությունը։
Mentis Legal®-ն առաջարկում է ծառայություններ սահմանադրական, կորպորատիվ, հասարակական կազմակերպությունների, մեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, օրենսդրության մշակման, միգրացիայի և ներգաղթի, ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի, աշխատանքային վեճերի, արդյունաբերության, պայմանագրերի, դատավարության, գույքային խնդիրների, հարկային և մաքսային իրավունքի, միջազգային առևտրի իրավունք, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, վարչական, քաղաքացիական, քրեական գործերի, իրավական հետազոտությունների և թարգմանությունների ոլորտներում։
Mentis Legal®-ի գործունեության աշխարհագրությունը չի սահմանափակվում Հայաստանով, քանի որ մեր հաճախորդները գործ ունեն բազմաթիվ օտարերկրյա իրավասությունների հետ, ներառյալ ԱՄՆ, ԵՄ մի շարք երկրներ և Ռուսաստան: Վերոգրյալը պարտավորեցնում է մեզ գլոբալ վերահսկել համապատասխան իրավասությունների օրենսդրական փոփոխությունները: Մեր հիմնական ծառայությունները մատուցվում են երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: