8:30 am - 5:00 pm

Մեր աշխատանքային ժամերը՝ երկ.- ուրբ.

+1 877 388 8008

Զանգահարեք խորհրդատվության համար

Facebook

Instagram

LinkedIn

Որոնում

Իրավաբանական օգնության կարիք ունե՞ք:

Ի՞նչ իրավական հետևանք է առաջացնում ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը և ո՞րն է դրա լուծման օրինական ճանապարհը

ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը հանգեցնում է անձի նկատմամբ քրեական վարույթի հարուցման և հետախուզման հայտարարման։ Քրեական վարույթի կարճման իրավական ճանապարհը կախված է տվյալ անձի անձնական գործից ու դրանում առկա հանգամանքներից, որոնք անհրաժեշտ է համադրել քրեական վարույթի կարճման համար օրենքով նախատեսված հիմքերի հետ։

Ի՞նչ իրավունքներ ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիները ՀՀ-ում։

ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին ՀՀ-ում ճանաչվում է որպես միայն ՀՀ քաղաքացի, ուստի մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով կրում է ՀՀ քաղաքացու համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները։

Արդյո՞ք զինվորական վարժական հավաքից խուսափելը առաջացնում է պատասխանատվություն:

Առանց օրենքով նախատեսված հիմքի առկայության վարժական հավաքից խուսափելը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ առավելագույնը 2 տարվա ազատազրկմամբ։

Արդյո՞ք զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր չստանալը չի համարվում պատշաճ ծանուցված և չի առաջացնում որևէ հետևանք։

Եթե զինվորական կոմիսարիատի կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից ուղարկված ծանուցագիրը ետ է ուղարկվել չպահանջված/ծանուցվողի կողմից ծանուցումը հրաժարվելու վերաբերյալ նշումով, ապա ծանուցվողը համարվում է պատշաճ ծանուցված։

Ի՞նչ իրավական հետևանք է առաջացնում զինվորական կոմիսարիատի կողմից ուղարկված ծանուցագիրը ստանալուց հետո զինվորական կոմիսարիատ չներկայանալը:

Կախված ծանուցագրի բավանդակությունից՝ կարող է առաջանալ վարչական կամ քրեական պատասխանատվություն։ Մանսավորապես՝ եթե ծանուցագիրը վերաբերում է անձնական տվյալների ճշգրտմանը կամ հաշվառման համար ներկայանալուն, ապա չներկայանալն առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ եթե ծանուցագիրը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալուն, ապա չներկայանալն առաջացնում է քրեական պատասխանատվություն

Ինչպե՞ս կարելի է պարզել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով անձի՝ հետախուզման մեջ գտնվելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքները:

Նշված հանգամանքները կարելի է պարզել իրավասու պետական մարմիններին պաշտոնական հարցումներ ուղարկելու միջոցով։

Որո՞նք են Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի տեսակները։

Պատասխան. Ժամանակավոր ՝ մինչև մեկ տարի

Մշտական՝ հինգ տարի

Հատուկ՝տասը տարի

Ովքե՞ր կարող են դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի համար։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է ՀՀ տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակությունը։

 

Հիմք կարող է հանդիսանալ.

  • ուսումը,
  • աշխատանքի թույլտվության առկայությունը,
  • ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
  • ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
  • ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
  • ազգությամբ հայ լինելը,
  • օրենքով սահմանված այլ դեպքեր։
Ովքե՞ր կարող են դիմել մշտական կացության կարգավիճակի համար։

Մշտական կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա.

  • ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
  • իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն ՀՀ-ում,
  • ազգությամբ հայ է։
Ո՞ր պետական կառույցն է պատասխանատու ՀՀ կացության կարգավիճակի ձեռք բերման գործընթացի համար։

Հայաստանում կացության կարգավիճակի դիմումը հարկավոր է ներկայացնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ընկերության գրանցումը ո՞ր պետական կառույցի գործառույթն է։

ԱՄՆ-ում կազմակերպությունների գրանցմամբ զբաղվում է Կալիֆորնիայի Պետքարտուղարությունը (Secretary of State):

Որո՞նք են ԱՄՆ-ում ՍՊԸ գրանցելու ընթացակարգի հիմնական քայլերը։

Պետք է՝

  • ընտրել ընկերության անվանումը և ստուգել արդյոք այն հասանելի է կամ համապատասխանում է բոլոր նախապայմաններին,
  • նշանակել պատասխանատու գործակալի, որը հետագայում կստանա ամբողջ նամակագրությունը,
  • ներկայացնել ՍՊԸ-ի հիմնադրման կանոնադրությունը/հոդվածները (Articles of Organization) Կալիֆորնայի պետքարտուղարություն
  • Հայտը ներկայացնելուց հետո 90 օրվա ընթացքում տրամադրել Տեղեկատվության հայտարարությունը (Statement of Information)
  • Մշակել Գործունեության համաձայնագիր, որում նշվում է ՍՊԸ-ի ներքին գործընթացների բոլոր մանրամասները
  • Դիմել Աշխատատույի նույնականացման համար (EIN) ստանալու ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունից:
Արդյո՞ք կորպորացիա գրանցելու գործընթացը որևէ կերպ տարբերվում է ՍՊԸ գրանցելուց։

Այո, կան որոշակի տարբերություններ։ Կորպորացիայի գրանցելու գործընթացը փոքր ինչ ավելի կարճ է։

 

Հարկավոր է ՝

  • Ընտրել ընկերության անվանումը՝ ստուգելով դրա հասանելիությունն ու համապատասխանությունը բոլոր նախապայմաններին
  • Նշանակել պատասխանատու գործակալի, որը կլինի ամբողջ նամակագրության հասցեատերը
  • Ներկայացնել Հիմնադրման կանոնադրությունը/հոդվածները (Articles of Organization) Կալիֆորնայի Պետքարտուղարություն: